Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ով և ինչպես է վարձկաններին Սիրիայից ԼՂ տեղափոխում

Ով և ինչպես է վարձկաններին Սիրիայից ԼՂ տեղափոխում
08.10.2020 | 12:58

Ռուսական ԶԼՄ-ները կոնկրետ փաստեր են ներկայացնում Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացվող օգնության մասին, փոխանցում է Военное Обозрение հանդեսը:

Թուրքիայի հետ սահմանակից սիրիական Իդլիբ քաղաքից քաջատեղյակ աղբյուրը «Նովայա Գազետա» թերթի թղթակցին պատմել է այն մեխանիզմի մասին, որով Սիրիայից վարձկանները Թուրքիայի աջակցությամբ ուղարկվում են Լեռնային Ղարաբաղ: Վարձկանների գրանցմամբ զբաղված է թուրքմենական ծագմամբ Սեիֆ Աբու Բաքր անունով սիրիացին: Նա է կադրեր մատակարարում «Համզաթ» բրիգադի համար, որը պատերազմում է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի կազմում: Հավաքագրողները Լեռնային Ղարաբաղում կռվելու համար ներգրավում են ոչ միայն զինվորականներին, այլև քաղաքացիական անձանց շարքերից նրանց, որ ցանկանում են իրենց նյութական խնդիրները լուծել թեկուզև ամենառիսկային միջոցներով: Վարձկաններին նախ Սիրիայից ուղարկում են թուրքական տարածք, որտեղից նրանց խումբ-խումբ ինքնաթիռներով տեղափոխում են Բաքու: Համաձայն որոշ աղբյուրների՝ Ադրբեջանի նավթավայրերի պահպանության համար մինչև հազար սիրիացի է հավաքագրվել:


Военное Обозрение-ն հավելում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին Սիրիայից բերված վարձկաններին Թուրքիայից տեղափոխման մասին խոսել են նաև Պենտագոնի ներկայացուցիչները՝ հայտնել է Sky News Arabia-ն թվիթերյան էջում:

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ